ՀԱԿ-ը չի մասնակցի քննարկումներին (տեսանյութ)
Հայաստանին սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ չեն. այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատճառն, ըստ նրա, այն է, որ այսօր նման փոփոխություններ անցկացնելու հասարակական եւ քաղաքական պահանջ չկա. «Մենք գտնում ենք, որ այսօր ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ: Մենք գտնում ենք, որ այս փոփոխությունները միայն իշխող ուժի խնդիրն են լուծում, եւ իշխանությունը պահելու խնդիր կա՝ այն իշխանության, այն ղեկավարի կողմից, որը ձախողել է մեր բոլոր լուրջ մարտահրավերները, բոլոր խնդիրները եւ ներքին, եւ արտաքին բնագավառներում, սոցիալական, տնտեսական ոլորտներում, եւ առավելեւս՝ ՀՀ-ն այսօր գտնվում է դեմոգրաֆիկ աղետի առաջ»: Պարոն Մանուկյանը նաեւ արձանագրեց` սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակը մեկն է` շեղել հասարակությանը, քաղաքական ուժերի հիմնական խնդիրներից շեղելու միջոց է. «Մենք հայտարարում ենք, որ այսուհետ չենք մասնակցելու սահմանադրական բովանդակային որեւէ քննարկման»: