Բակո Սահակյանը այցելել է սահմանագիծ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագիծ եւ տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին: Երկրի ղեկավարը «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար: Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ