Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մուրադյանը մեկնեց Մոսկվա

Պաշտոնական
3c66bed669469140eb01faad7c2a03a7

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր: Արմեն Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ,ինչպես նաև կայցելի Մոսվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարություն