Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շղթայակապ պահել են անազատության մեջ

Պաշտոնական
4c57f45c24ef27f0f353d024ec302e5f

Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապ վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ