Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նազարբաեւը պանթուրքիստական գաղափարախոսության առաջնորդներից մեկն է». Առավոտ

Քաղաքականություն
Levon-Meliq-Shahnazaryan

«Այդ հայտարարությունը սպասելի էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 29-ին, Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ բերած պայմանին, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ առաջին անգամը չէ, որ Նազարբաեւը այդ մասին խոսել է եւ պետք է իմանալ, որ Նազարբաեւը պանթուրքիստական գաղափարախոսության առաջնորդներից մեկն է, եւ ինքն էլ չի թաքցնում դա. «Ինչը նա երեկ ասաց, նա մեր նախագահին չէր ասել՝ ինքը դա ասել է Ալիեւին, այսինքն՝ Ալիեւը, որ երեկ դիմել է նախագահին՝ Լուկաշենկոյին, Պուտինին, մեկը պետք է պատասխաներ: Պատասխանը Նազարբաեւը իր վրա է վերցրել 2 պատճառով՝ առաջինը այն, որ ինքը տան տերն է (Աստանայում է այդ հանդիպումը տեղի ունեցել), երկրորդը՝ ինքն Ալիեւի հետ նույն կազմակերպություններում է: Ինքը պատասխանել է նրան, այսինքն՝ «ես քո ասածն արել եմ, ի՞նչ կլինի հետո, ես ծուղրուղուն կանչել եմ, լույսը կբացվի՞, թե՞ ոչ, դա արդեն իմ գործը չէ»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ