Ռուբեն Ջաղինյանը պաշտպանեց անմոռուկի գաղափարը (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Այսօր մեծ թվով նախարարություններ ներկայացրին իրենց կատարած աշխատանքները: Ուշադրության կենտրոնում էին մշակութային հարցերը: Մեծ աղմուկ բարձրացրած խնդիրը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարը փորձեց պաշտպանել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա եւս մասնակից է եղել խորհրդանիշի ստեղծմանը եւ գոհ է դրա իմաստից. «Դուրս գալիս է, անձամբ իմ դուրս գալիս է, եւ իր գաղափարախոսությունը, եւ ինչ ձեւի է ինքը ներկայանում: Այդ առումով դա պատշաճ լոգոտիպ է, որ իր տեղը կունենա»: Հասարակական աղմուկը բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ մեր խորհրդանիշն ակնհայտ նման է Ռուսաստանում կորած երեխաների միջազգային օրվան նվիրված խորհրդանիշին, որը նույնպես անմոռուկն է. «Նույն ձեւի լոգոտիպ չկա, կան նման լոգոտիպներ` մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ իր գաղափարախոսությամբ, առանձին գույներով»: