Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի տուն» ծրագրով ամուսնացել է պատգամավորի դուստրը

Քաղաքականություն
3dd9715dc05e5d3850b109a1a28862a0

«Արի տուն» ծրագրին քիչ ֆինանսավորում է հատկացվում։ Այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի հաշվետվության ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ըստ նախարարի՝ եթե ֆինանսավորումն ավելանա, նախորդ տարիներից ավելի շատ սփյուռքահայ երիտասարդներ կհյուրընկալվեն Հայաստանում։ Նախարարը կարեւորելով «Արի տուն» ծրագիրը՝ նշեց, որ ծրագրով սփյուռքահայ երիտասարդները ոչ միայն ուսանում են հայրենիքում, այլեւ ընտանիք կազմում։ Հրանուշ Հակոբյանը հեռու չգնաց եւ օրինակ բերեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի դստերը. «Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում»։