Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչության կասկածանքով Ղրիմում 4 հոգի բերման է ենթարկվել

Քաղաքականություն
upload-RIAN_02389394.HR_.ru-pic4_zoom-1000x1000-94149

Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում բերման է ենթարկել 4 հոգու, որոնք ազգայնական «Աջ սեկտոր»-ի անդամ են եւ կասկածվում են Սիմֆերոպոլում, Յալթայում եւ Սեւաստոպոլում ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնել է Անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ կարդում ենք BBC-ում։ Ըստ հաղորդագրության՝այդ 4 հոգին նախապատրաստել են ահաբեկչական գործողություն մասնավորապես մայիսի 9-ի գիշերը։ Նրանք ինքնաշեն պայթուցիկների միջոցով պատրաստվել են պայթյուն իրականացնել անմար կրակի մոտ ու Սիմֆերոպոլում գտնվող Լենինի արձանի մոտ։ Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, վառելիքով տարաներ եւ այլ պարագաներ։ Կասկածյալներն արդեն ցուցմունքներ են տալիս։ Նշվում է, որ ահաբեկչական գործողությունների միջոցով նրանք ցանկացել են ՌԴ-ին ստիպել Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։