Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարոնուհին Ղարաբաղում է

Պաշտոնական
290514_Cox_-Info

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը` այն համարելով անկեղծ բարեկամության ու մարդասիրության դրսեւորում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ