Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են ակնկալում Հայաստանից (տեսանյութ)

Քաղաքականություն
_k4DP7Irw8M

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական միության ստեղծման մասին համաձայնագիր, որը կգործի 2015թ հունվարի 1-ից : Իսկ Հայաստանը միությանը անդամակցելու համար մինչեւ հունիս 15-ը ժամանակ է խնդրել: Փաստորեն Հայաստանը չդարձավ հիմնադիր երկիր, ինչպես շատերն էին կանխատեսում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շտապում է հանգստացնել՝ անհանգստանալու կարիք չկա՝ Հայաստանը առաջ է գնում ըստ ժամանակացույցի: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը չէր էլ սպասում, որ Հայաստանը կարող է լինել Եվրասիական միության հիմնադիր անդամ երկրների շարքում: Միաժամանակ քաղաքագետն արձանագրում է ՄՄ-ին անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումից հետո Ռուսաստանը իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ կատարում է հետեւողական: Պարոն Շիրինյանը չի բացառում, որ Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցությունը հարթ չի ընթանա, սակայն խնդիրները կհաղթահարվեն. «Ռուսաստանը իր մշակույթը դեմ է անելու , իր լեզուն, կայսերական միտումները»,-ասում է նա։ Հնարավոր վտանգները չի բացառում նաեւ ՀՀԿ ական պատգամավորը. «Չկա գործընթաց, որտեղ չլինեն խնդիրներ։ Ղազախստանն էլ իր խնդիրներն է առաջ քաշում։ Իհարկե, մենք իրենց համար հաճելի գործընկեր չենք, բայց մենք կհաղթահարենք դրանք»։   Մանրամասները տեսանյութում