Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունները չեն հրաժարվի ԼՂՀ-ից» (տեսանյութ)

Հարցազրույց
4m1i1zGBMv0

ՀՀ-ն Աստանայում այսօր ընդամենը դիտորդի կարգավիճակում էր: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը ժամանակ է խնդրել մինչեւ հունիսի 15- ը՝ փաստաթղթի ստորագրման համար: Պարոն Գրիգորյանը նկատեց` ՀՀ-ն այսպիսով այլեւս հիմնադիր անդամ չի կարող լինել. «Այս նիստը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ ոք մեզ այնտեղ չէր սպասում. ՄՄ շրջանակներում զարգացել էին իրադարձությունները, իսկ ՀՀ-ն հանկարծ որոշեց, որ պետք է մտնի միություն: Բելառուսն ու Ղազախստանը դրան պատրաստ չէին: Այս միությունը մեզ օգտակար չէ, քանի որ մեր շահերը չեն համընկնում»: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի դիրքորոշմանը  ԼՂՀ հարցի վերաբերյալ, ապա, ըստ քաղաքագետի. «Նազարբաեւը դեմ է քաղաքականացնել Եվրասիական տնտեսական միությունը, սակայն Ադրբեջանի փորձը` տնտեսական դաշինքում քննարկել ԼՂՀ հարցը` տարանջատել ՀՀ-ն ԼՂՀ-ից, անընդունելի էր: Մենք արդյունքում լուրջ խնդիրներ ենք ունենում, եթե մենք շարունակենք միությանը միանալու մեր քայլերը. ՌԴ-ն ամեն ինչ կանի սիրաշահելու Ադրբեջանին»: Քաղաքագետի կարծիքով` պետք չէր անդամակցել Եվրասիական միությանը, պետք էր ուղղակի համագործակցել. «Խնդիրներն առաջ եկան, երբ հրաժարվեցինք կոմպլեմենտար, ավելի կոնկրետ հավասարակշռված, «եւ-եւ»-ի քաղաքականությունից: Ինչ վերաբերում է մինչեւ հունիսի 15-ը` մինչեւ Սերժ Սարգսյանի խնդրած ժամկետը, ապա այդ ժամանակահատվածում Ղազախստանը չի փոխի իր դիրքորոշումը, ու նա շատ ճիշտ կվարվի: Բելառուսը եւս կշարունակի դեմ լինել: Արդյունքում ես վստահ եմ` ՀՀ իշխանությունները չեն հրաժարվի ԼՂՀ-ից»: