A
A
Գերմանիայում անվճար կբուժվի 3 երեխա (տեսանյութ)
Բնածին և ձեռքբերովի արատ ունեցող գյումրեցի 3 երեխա կմեկնի Գերմանիա` անվճար բուժօգնություն ստանալու: Հարկ եղած դեպքում նրանք նաև անվճար կվիրահատվեն: Այս մասին են պատասխանատուները խոսել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ընթացքում: Նշենք, որ Գերմանական «Ֆրեդենսդորֆ» կազմակերպության, «Հայաստանի մանկական ասոցիացիայի» և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 28-ին 5-ից 14 տարեկան 17 երեխա անվճար բուժզննում է անցել Գերմանիայից Վանաձոր ժամանած բժիշկների մոտ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում