Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանը կոչ է անում առաջադրվել

Քաղաքականություն
03ad1490e161d821619a9c3aab434162

Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը ևս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար: Ավելին՝ հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի: Անկախ մյուս հանգամանքներից, երկու հանրապետությունների պարագայում էլ ազգի ու Հայրենիքի լինելիությունը հարցական դարձնող հիմնական պատճառը ազգային նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ ընտրախավի և նույնպիսի պետական կառավարման համակարգի բացակայությունն է: Ուստի մենք առաջին հերթին պետք է ստեղծենք դրանց ձևավորման պայմաններ ու նախադրյալներ, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել ազգային ռազմավարություն ունեցող մի խումբ նվիրյալների շուրջ, նրանց թվից ձևավորել ժողովրդին ներկայացնող մարմին, հեռացնել ազգուրաց վարչախմբին և երկրում հաստատել հայության կամքն ու իշխանությունը: Նախախորհրդարանը հայտարարում է, որ մշակել է ազգային ռազմավարություն, ինչպես նաև նվիրյալներին ժողովրդի կամքը ներկայացնող մարմնի՝ ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի մեջ ներգրավելու և դրա միջոցով այդ ռազմավարության մեկնարկն ապահովելու ծրագիր ու ձեռնամուխ է եղել դրա կատարմանը: Նախախորհրդարանը կոչ է անում համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին՝ առաջադրել իրենց թեկնածությունը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման երկու հիմնական միջոցների՝ ազգային ընտրախավի ու ինքնիշխան պետության ձևավորումը: Նախախորհրդարան