«Զենք վերցնեմ, որ գնամ օլիգարխների հարստությունը պաշտպանե՞մ» (տեսանյութ)
1988թ. Հայաստանը շատ ավելի անկախ էր քան այսօր, քանի որ մենք այն ժամանակ առաջնորդվում էինք հայկականության խորհրդով, իսկ այսօր Հայաստանը միայն ֆորմալ առումով է անկախ, և դա շատ լուրջ վտանգ է: Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից և հույսներս դնենք միայն մեզ վրա։ Այսօր այս մասին հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «Մեր առաջնային խնդիրը պետք է լինի աշխարհասփյուռ հայերի ամբողջականության ստեղծումը, այդ ժամանակ ամբողջ աշխարհը կվազի մեր հետեվից, որովհետև չկա մի երկրի կառավարիչ, որն իր մերձավոր շրջապատում չունենա հայ, չկա մի երկրի տնտեսություն, որտեղ հզոր հայ չլինի»: Ովքեր հարստություն են կուտակել և շարունակում են մնալ իշխանության մեջ, նրանք այնպայման դավաճան են դառնալու՝ կարծում է Աշոտ Մանուչարյանը: Նա ընդգծեց, որ օլիգարխների նկատմամբ ատելության վերաբերմունքը հասարակության մոտ հասել է առավելագույնի, և երբ խոսք է գնում պատերազմական իրավիճակի և առաջնային գծի պաշտպանության մասին, երիտասարդության մեծ մասն այլ մոտեցումներ է ունենում: «Մարդիկ ասում են՝ զենք վերցնեմ, որ գնամ օլիգարխների հարստությունը պաշտպանե՞մ, զենք կվերցնենք ու առաջինը հենց այդ օլիգարխների ունեցվածքը կգրավենք»,-ասում է Աշոտ Մանուչարյանը: