Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. «Քառյակը սիամական երկվորյակ չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

«Քառյակը սիամական երկվորյակների համախումբ չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր առանձին քաղաքական օրակարգը»,-քառյակի այսօրվա նիստից հետո հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քառյակը չի՞ կաշկանդում նրանում ներգրավված քաղաքական ուժերին առանձին քաղաքական հայտարարություններ անելուն։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իրենք միասնաբար խոսում են միայն այն խնդիրներից, որոնց շուրջ գոյություն ունի կոնսենսուս։ «Այս պահին մեկ տասնյակ մի քիչ էլ ավել խնդիրներ մենք ձեւակերպում ենք որպես հրատապ, որոնք օր առաջ պիտի լուծվեն, եւ նրանք որպես պահանջ կներկայացվեն կառավարությանը»,-պարզաբանել է տիկին Զոհրաբյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ քառյակի հաջորդ նիստում արդեն առաջիկա օրերին կունենան համատեղ պահանջների վերջնական ձեւակերպումները։ Այսօրվա նիստում քննարկել են նաեւ բյուջեի կատարողականին միասնական քվեարկությամբ հանդես գալու հարցը՝ քառյակում կա համաձայնություն բյուջեի կատարողականին քվեարկել դեմ, «քանի որ քառյակն արդեն իսկ դեմ է քվեարկել անցյալ տարվա բյուջեին»։ Քառյակի հաջորդ նիստին, հավանաբար եկող շաբաթվա առաջիկա օրերին, կհստակեցվի քառյակի համատեղ հանրահավաքի ժամկետը։ Ի դեպ, տիկին Զոհրաբյանը խոսել է նաեւ «Օրինաց երկրին» քառյակում ներգրավելու հարցի մասին։ «Քառյակում նման հարց չենք քննարկել եւ նման առաջարկ «Օրինաց երկրից» քառյակին, որքան տեղյակ եմ, չի էլ եղել»,-ասել է նա։