Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքրիկ նկարիչների աշխարհում (տեսանյութ)

Մշակույթ
nkar11

4–ամյա Մարիան «Ես կարող եմ» մանկապատանեկան արվեստների կենտրոնի 30 սաներից ամենափոքրիկն է: Նարեկացի արվեստի միությունում կայացած ցուցահանդեսում նա ներկայացրել է իր 3 աշխատանքները: Իսկ մինչ փոքրիկ Մարիան շտապում էր մեզ ցույց տալ իր թելերով աշխատանքը, նրա ավագ ընկեր, 6 տարեկան Արմեն Մելքոնյանը, ով բացի նկարելուց, նաև սիրում է սպորտով զբաղվել, մեզ պատմեց իր հերոսուհու՝ աֆրիկացի կնոջ մասին՝ հերթով թվարկելով նկարի գույները։ Փոքրիկ նկարչի սիրելի հերոսներից է նաեւ եգիպտացին։ 11-ամյա կիթառահար Հրաչ Բարսեղյանը, թեև հետագայում մտադիր է փոխել մասնագիտությունը, սակայն այժմ էլ լրջությամբ է վերաբերվում իր ստեղծած կերպարներին՝ ուսումնասիրելով նաեւ նրանց պատմությունը։ Դիտեք կից տեսանյութը՝ մանկական ցուցահանդեսի մասին nkar