Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշել քիչ՝ անել շատ

Քաղաքականություն
120f657851764341d3b051a5131ca570

Կառավարության ծրագիրն ամենևին էլ կենաց չէ. այն իրական ցանկության և ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Ըստ պատգամավորի՝ առաջնային խնդիրը պետք է լինի հարկային բեռի թեթևացումը. «Փոքր և միջին բիզնեսի համար պետք է ստեղծել ազատ գործունեության դաշտ, որոշակի խմբեր պետք է ազատվեն ընդհանրապես հարկերից, ինչի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, և մենք կկարողանանք 10 տոկոսով իջեցնել աղքատության ցուցանիշը»։ Գագիկ Մելիքյանն ընդունում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարության նկատմամբ կա հասարակության լուրջ անվստահություն, սակայն իրենք ամեն կերպ փորձելու են բարձրացնել վստահության աստիճանը։ «Այո, մենք համաձայն ենք, կառավարության ծրագրով նախատեսված 5 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որին սպասում է մեր հասարակությունը, և որը կարող է փոխել մեր ժողովրդի կենսամակարդակը, սակայն դա այն իրական ցուցանիշն է, որը կարող է իրականացնել նոր կառավարությունը։ Նշել քիչ՝ անել շատ. սա մեր հիմնական գաղափարախոսությունն է»,- նշեց ՀՀԿ պատգամավորը։