Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 49 թուփ

Հասարակություն
a0139b20fbbef89b286fc9c03cddea1c

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Ռ. Խ.-ի տանը և օժանդակ շինություններում: Արդյունքում` տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի բույսի 49 կանաչ թուփ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: ՀՀ ոստիկանություն