Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Shirinyan

«Ուկրաինացիները, որ պատերազմ էին մղում օլիգարխիայի դեմ, ուղիղ գլխից ստացան օլիգարխ, այնպես որ, հետսովետական տարածքում սրանից պրծում չկա առայժմ»,-անդրադառնալով կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։ Արդյո՞ք Հայաստանում հաջորդ նախագահական ընտրություններում եւս օլիգարխ կհաղթի. հարցին պարոն Շիրինյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով կվերադառնա։ «Ճիշտ է այն օլիգարխիան չի լինի, ինչ որ Ուկրաինայում, բայց որ օլիգարխիա կլինի, դա հաստատ է. կամ թիմը կվերադառնա, կամ ինքը»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ըստ քաղաքագետի՝ երկիրը գնալու է Եվրոպա. «Ռուսական հատվածը թողնելով իրենցից անկախ՝ ռուսները միջուկային պատերազմի կդիմեն, բայց էդ հատվածը չեն թողնի։ Պորոշենկոն կվարի հավասարակշիռ քաղաքականություն։ Հիմա նրանք առանց արեւմուտքի օժանդակության ո՞նց կարող են քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ»։