Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոքսի չեմպիոնը՝ Կիեւի քաղաքապետ

Քաղաքականություն
klichko

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքագլխի ընտրություններում հաղթանակ է տարել բոքսի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն: Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի մերձավոր զինակից, 42-ամյա Կլիչկոն Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին դրել էր իր թեկնածությունը, սակայն հետագայում հեռացրել այն՝ սատարելով Պորոշենկոյին: Կիևի քաղաքագլխի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Վիտալի Կլիչկոն ասել է, որ երկրում նախագահական և Կիևի քաղաքապետի ազատ և արդար ընտրություններ անցկացնելուց հետո Մայդանի ցուցարարները պետք է հեռանան: Ըստ Վիտալի Կլչիկոյի, Մայդանի հիմնական խնդիրը կատարվել է, և եկել է բարիկադները հեռացնելու ժամանակը: Կիևի նոր քաղաքապետը, բացի այդ, հորդորել է ազատել քաղաքի Կրեսչատիկ փողոցը և վերականգնել երթևեկությունը՝ վերադառնալով «նորմալ, խաղաղ կյանքի»: Իր նոր պաշտոնում Կլիչկոն խոստացել է պաշտպանել Մայդանի իդեալները և առավել սերտ տնտեսական և քաղաքական կապեր հաստատել Եվրամիության հետ:  Ամերիկայի ձայն