Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա Լեւոն Զուրաբյանի տան մոտ

Քաղաքականություն
8b38ed8caa24148cce4f22884b21c27c

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վաղը, որպես ընտրող, իր դիմում- պահանջն է ներկայացնելու ԱԺ ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ակնկալելով ողջամիտ ժամկետում ստանալ հրապարակային պատասխան-հաշվետվություն ՀԱԿ պատգամավորական խմբակցության գործունեության վերաբերյալ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վարդգես Գասպարին։ Նա դիմում-պահանջը մայիսի 10-ին հրապարակել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն չի ստացել որեւէ արձագանք: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին էլ Վարդգես Գասպարին ակցիա անցկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց։