Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ քաղաքական գործիչները Կոնչիտա են» (տեսանյութ)

Քաղաքականություն
85ae34d284c23d25462584e9052dd785

Եթե մինչ օրս պատերազմի վերսկսելը զրոյական էր, ապա հիմա հավանական է՝ այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով՝ ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ հայկական կողմից: Ըստ նրա՝ դրա հավանականությունը մեծացավ ուկրաինական դեպքերից. «Մի քիչ մենք կրակենք, մի քիչ Ադրբեջանը, հետո էլ ՌԴ-ն կարող է խաղաղարար գործընթաց սկսել տարածաշրջանում»: Պարոն Մանուչարյանի կարծիքով՝ այսօր կա ՌԴ ապստամբություն ընդդեմ աշխարհակարգի, սակայն նա իր պատասխանը ստանում է Ուկրաինայում իր կատարած քայլերի համար: Իսկ ինչպե՞ս կգնահատի Ադրբեջան՝ համանախագահների այցի ժամանակ Իլհամ Ալիեւի բացակայությունը եւ արդյոք դա չի՞ նշանակում որոշակի վերաբերմունք Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ: Աշոտ Մանուչարյանը նկատեց՝ Ադրբեջանը միշտ դժգոհ է եղել Մինսկի խմբից. «Ադրբեջանը շատ խորհրդականներ ունի, որոնք նրան առաջարկում էին գրավել որոշակի կեցվածք եւ ստանձնել առճակատման մոդելը. նրա համար ամենակարեւոր խնդրիրը Իրանն էր, քանի որ Ադրբեջանը մինչեւ հիմա զինվում էր Իրանի դեմ՝ իսրայելական զենքով, որն, իհարկե, ինչ-որ պահի կարող էր կիրառվել նաեւ ՀՀ-ի, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի դեմ: Իսկ Մինսկի խմբի ձեւաչափը որեւէ կերպ կապ չունի ԼՂ խնդրի կարգավորման հետ: Այժմ լրիվ նոր գործողություններ նոր դերակատարների կատարմամբ կարող է լինել: Ի դեպ, ԼՂՀ-ն հիմա դարձել է հայկական օլիգարխիական համակարգի կցորդ»: Աշոտ Մանուչարյանի վրդովմունքը աստիճանաբար տեղափոխվեց դեպի հայ քաղաքական գործիչները. «Նրանցից շատերն իրենց դրսեւորումներով Կոնչիտա են. եթե ինչ-որ մեկը չի դարձել, ապա ձգտում է, քանի որ ձգտում են ավելի շատ մարմնական հաճույքներ ստանալ, քան գործ անել: Նրանք առաջնորդվում են՝ «ես եմ տերը իմ մարմնի, ու գնում եմ իմ կայֆերը ստանալու» սկզբունքով։