Open news feed Close news feed
A A
Video

«Ռեսպուբլիկայում օրենքները չի աշխատում» (video)

Վերջնահաշվարկ. այս պահանջով «Կենտրոն մաքրության» նախկին աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից 300 աշխատակիցներն առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։ «5 ամիս է՝ հիմնարկը լուծարվել է, ամեն ամիս ձգձգում են՝ այս ամիս, մյուս ամիս, մինչեւ ապրիլի 10-ը պետք է տային մեր փողերը»,- նշեց Հասմիկ Զեյնալյանը։ Նախկին աշխատակիցներն առաջարկում են սառեցնել գոնե բանկերից վերցված գումարները, մինչեւ վերջնահաշվարկի ստանալը, սակայն պատասխանը դրական չէ. «Ասում են մենք իրավասու չենք բանկերի հետ։ Այդ ո՞նց է, իմ գումարը չես տալիս՝ իրավասու ես, իրավասու չես բանկերի հետ պայման կապես»,- հարց է տալիս նախկին աշխատակիցներից Նորայր Դանիելյանը։