A
A
Երիտասարդական նվագախումբը Բեյրութում հանդես է եկել անմոռուկով (video)
Support A1+!Հայաստանի պետական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ, պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է «Ալ Բուստան» միջազգային փառատոնին։ Բեյրութում անցկացվող փառատոնը այս տարի երիտասարդական նվագախմբի համար խորհրդանշական էր՝ այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում էր. «Փառատոնի կազմակերպիչները պաշտոնապես թույլատրել էին սա համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում, մասնավորապես՝ հենց մեր նվագախմբի ելույթը։ Մեր նվագախումբը ինչպես միշտ այնտեղ բարձր կատարողական վարպետությամբ է հանդես եկել»,- նշեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Ի դեպ, փառատոնի ժամանակ մեր նվագախումբը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ՝ անմոռուկի կրծքանշանով։