Open news feed Close news feed
A A
Video

Փաստաբանները փորձագիտական կենտրոնների կարիք ունեն (video)

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց հուշագիր, որը ստորագրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը։ Վերջինս համոզմունք է հայտնում, որ մեր երկրի համար խիստ կարևոր է դատական համակարգի մրցակցային սկզբունքի առավել զարգացումն ու դատարանի անկախությունը։ «Այդ առումով շատ կարևոր է, որպեսզի Փորձաքննությունների բյուրոն, որպես դատական փորձագիտության, քրեագիտության և կիրառական քրեաբանության խոշորագույն կառույցը մեր երկրում՝ աշխատի ոչ միայն ուժային կառույցների, այլ նաև պաշտպանական կողմի հետ, և հենց այդ առումով էլ շատ կարևորում եմ մեր համագործակցությունը Փաստաբանների պալատի միջև»,-նշեց Արտաշես Ջավադյանը։