A
A
«Ծառուկյան Գագիկին չներվեց ուրիշների քաղաքական գործունեության ֆինանսավորումը» (video)
Support A1+!«Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը հեշտ չէ, հատկապես այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր դաշտի փորձ չունեն և ավելի խոցելի են»,-ասել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Պարոն Իգիթյանը կարծում է, թե Ծառուկյանն ունեցավ որոշ պրոբլեմներ և այն, ինչ ներվում է ընդդիմադիրներին, չի ներվի բիզնեսմենին: «Ծառուկյան Գագիկին չներվեց ուրիշների քաղաքական գործունեության ֆինանսավորումը»,-շեշտել է պարոն Իգիթյանը. ՀԱԿ-ն է, նրա կարծիքով, դրդել այդ վիճակին: ԲՀԿ-ն զբաղվում էր իրեն ոչ բնորոշ գործունեությամբ, և հենց այդ է նա համարում այդ կուսակցությունից մի քանի անդամների դուրս գալու պատճառը։