Open news feed Close news feed
A A
Video

«Տափաստանում տարբեր տեղերում օազիսներ ենք ստեղծում» (video)

ՀՀ-ում ՓՄՁ-ները իրենք իրենցով ինովատիվ, արտադրողական չեն։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս երեւույթը ձեւավորվել է տարիների ընթացքում. «Տարբեր ռեֆորմների, վարչարարությունների, այլ խնդիրների պատճառով մենք ձեռնարկությունների մեջ ներդրումների, նրանց մոդեռնիզացիայի, իրենց արտադրողականության ապահովման հարցերով իրենք չեն զբաղվել կամ մոտիվացված չեն եղել։ Բանկային համակարգն էլ իր հերթին չի նպաստել արտադրողականության բարձրացմանը եւ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները մնացել են հին տեխնոլոգիական ցածր արտադրողականության մակարդակի վրա»։