Open news feed Close news feed
A A
Video

«Ճանաչման խնդրից պետք է անցնել պահանջատիրության». թուրքագետ (video)

Թուրքական «Զաման» պարբերականն օրեր առաջ, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, նշել էր, թե հայերը հստակ չեն ձևակերպում իրենց պահանջները։ Թուրքագետ Լևոն Հովսեփյանը սա համարում է ամբողջ Թուրքիայի թեզը։ «Աշխարհը, սակայն, հասկանում է այդ երկրի գործելաոճը»,-նշել է նա։ Խոսելով Էրդողանի՝ մեր երկրի նախագահին Չանաքկալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին հրավիրելու մասին, պարոն Հովսեփյանն ընդգծել է, որ դա պարզապես քաղաքական հաշվարկ է. «Թուրքիայի նպատակն է նվազեցնել Հայոց ցեղասպանության կարևորությունը»։ Այս համատեքստում թուրքագետը կարևորում է օրեր առաջ Ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովի ընդունած հռչակագիրը, հատկապես՝ դրանում առկա պահանջատիրության հարցը։