A
A
Գործազուրկների թիվն աճել է (video)
Support A1+!Գործազուրկների թիվը երկրում չի նվազում, դա են փաստում թվերը։ Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.600՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 12,2 տոկոսով։ Գործազուրկների թվում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողները կազմում են 14,3 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 20,4 տոկոս։ Ընդ որում, մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները և տնտեսագետները։ Գործազուրկների մեծ մասը 30-ից 44 տարեկան է, քիչ չեն նաև երիտասարդները, կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 23,7 տոկոսը։