Open news feed Close news feed
A A
Video

Գյումրու ոճրագործության մանրամասները նոր կասկածների տեղիք են տվել (video)

Գյումրեցիները երբեք չեն բարձրացրել ռուսական ռազմաբազայի հարցը, թեեւ այս օրերին շատերն ուղղակի շահարկում են այդ հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, նշեց Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա բնութագրմամբ՝ Գյումրիում այս օրերին բավականին լարված իրավիճակ է: Ըստ քաղաքագետի՝ այսօր կան մի շարք հարցեր, որոնք շարունակում են անպատասխան ու կասկածելի մնալ գյումրեցիների համար: «Մեզ համար, օրինակ, զարմանալի է՝ ինչպես 19-ամյա Պերմյակովը կարող էր այդպես լավ իմանալ քաղաքի քարտեզը. նա ռազմաբազայից 5 կմ անցել է ու հասել Ավետիսյանների տուն: Թաղի բնակիչները պատմում են՝ ոստիկանական շները այնպիսի նրբանցքներով են հասել Ավետիսյանների տուն, որ անգամ գյումրեցիները չեն իմացել այդ ուղիների մասին»: