Open news feed Close news feed
A A
Video

Հայ իրավապահներն ի սկզբանե պետք է պահանջեին Պերմյակովին (video)

Գյումրիի երեկվա սպանդը ամենասթափեցնողն էր ամանորյա ուրախ միջոցառումներից հետո՝ ռուս զինվորականը զորամասը լքելով մտել էր Ավետիսյանների տուն եւ իր հրազենով գնդակահարել եւ տեղում սպանել ընտանիքի 6 անդամի, իսկ վեց ամսական երեխայի հետ վարվել ավելի գազանաբար: Երեխան, սակայն, ապրեց, նրան գտան դեպքից 6 ժամ հետո՝ ծանր վիճակում Հենց սկզբից հայտնի դարձավ, որ սպանդի համար կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պերմյակովն է, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվեցին նրա զինվորական կոշիկներն իր անուն ազգանունով, զինվորական հագուստը եւ հրազենը։ Նա հաջողացրել էր հեռանալ դեպքի վայրից քաղաքացիական հագուստով: