«Իսլամական պետություն»-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար (video)
Support A1+!ԵՊՀ դասախոս, կրոնագետ և աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հիրավի կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: «Մեզ համար ամենամեծ վտանգը ներկայացնում է այն, որ այդ խմբավորումը շարժվում է դեպի մեր հարակից տարածքները, և Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցին ցույց է տալիս, որ նրանց թիրախներից մեկն էլ կարող է լինել հենց Հայաստանը»,-նշեց Վարդան Խաչատրյանը: Վերջինս հարկ համարեց հիշեցնել նաև, որ ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավվում են ոչ միայն բռնի ուժով, այլև կամովի, իսկ նրանց գերագույն նպատակը՝ աշխարհի իսլամացումն է, և այդ կրոնի համաշխարհային տարածումը: «Իսլամական պետության» նպատակն է վերականգնել Իսլամական խալիֆայությունը, և որքան շատ մարդ կկոտորեն,կոչնչացնեն, այնքան իրենց այդ նպատակը իրագործելու ճանապարհին քիչ խոչընդոտներ կլինեն