A
A
Ոստիկանները խաբել են Շանթ Հարությունյանի որդուն (video)
Support A1+!«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցվին ամբաստանյալները: Առաջինը հարցաքննվեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պատմեց, որ նոյեմբերի հինգին բերման ենթարկվելուց հետո ոտիկանները նրան խաբել են: «Ես նոյեմբերի 5-ին եմ իմացել, որ երթ է լինելու, իջել եմ Ազատության հրապարակ և տեսել խառնաշփոթը: Ես փորձել եմ պաշտպանել հայրիկիս, որից հետո բերման եմ ենթարկվել, որից հետո ոստիկանությունում ինձ ասեցին, թե հայրս ու իր ընկերներները մահացել են»: