Open news feed Close news feed
A A
Video

Խաղաղության երթ Երևանում (video)

Այսօր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով տեղի ունեցավ խաղաղության երթ, որի նպատակն էր համերաշխություն սերմանել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև: Ակցիայի կազմակերպիչները վերջին շրջանում սահմանային լարվածության մեղավորը համարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին: Երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից՝ ԱԳՆ շենքի առջևից, մասնակիցները շարժվեցին ՌԴ դեսպանատուն, այնուհետև Մաշտոցի պողոտա և ավարտեցին Ազատության հրապարակում, որտեղ տեղի ունեցավ հանրային քննարկում: Կազմակերպիչները պնդեցին, որ իշխանական բարձր ատյաններում որոշումների կայացման մենաշնորհ ստանձնած քաղաքական գործիչների ու պետությունների ղեկավարների ընտրած քաղաքականության արդյունքում սահմանին զոհվում են մարդիկ: