Open news feed Close news feed
A A
Video

Հայ ֆուտբոլասերները գուշակում են հաղթող հավաքականին (video)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ երկու ուղեգրերը վաստակեցին Գերմանիան եւ Արգենտինան: Առաջին կիսաեզրափակչի՝ Բրազիլիա-Գերմանիա խաղից հետո, բրազիլացի երկրպագուները չկարողացան թաքցնել իրենց հիասթափությունը։ Ֆուտբոլասերները այրում էին սիրելի հավաքականի մարզաշապիկները: Խաղն ավարտվել էր 7։1՝ հօգուտ գերմանացիների։ Իսկ հայ ֆուտբոլասերները, որոնք սեփական թիմի պարտությունը Գերմանիայի հետ խաղում ավելի վաղ էին ապրել, այսօր արդեն գնահատում են Գերմանիայի հաղթանակը աշխարահի առաջնության մակարդակով. «Գերմանացիները ցույց տվեցին, թե ինչի են իրենք ընդունակ, իսկ բրազիլացիներն էլ ապացուցեցին, որ չպետք է հասնեին կիսաեզրափակիչ փուլ»,- ասում է ֆուտբոլասեր Ռոբերտ Մարկոսյանը։