Փոխգնդապետը տուժող է, ծափեր՝ փոխգնդապետին (video)
Support A1+!«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով տուժող ճանաչված փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներ չի ստացել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի եւ ընկերների կողմից Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարելու ժամանակ։ «Հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փոխգնդապետը։ Դրանից հետո դատարանում հնչեցին ծափեր։ Ամբաստանյալներից Միսակ Առաքելյանին միայն մեկ հարց էր հետաքրքրում. Ինչպես է պատահել, որ պայթուցիկներից սկսել են մրմռալ միայն փոխգնդապետի աչքերը, այլ ոչ թե երթի մասնակիցների։ Իսկ տեսանյութերից պարզ երեւում է, որ որեւէ մեկը չի մաքրում աչքերը. «Եթե 8 հատը իմ ոտքերի տակ է պայթել եւ եթե ես պրոբլեմ ունեմ, ես ակնոց եմ կրում, իսկ նա ոչ։ Եթե ես չեմ զգացել, նա առավել եւս չէր կարող զգալ...»։