Open news feed Close news feed
A A
Video

Մեր աշխատանքը նման է այսբերգի. Հերմինե Նաղդալյան (video)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության հանրապետական անդամներն այսօր արդարանում էին, թե ինչու հարց չտվեցին Իլհամ Ալիևին հունիսի 24-ին. «Մենք փորձեցինք այնպես վարվել, որ չդառնար հայ-ադրբեջանական բանավեճ»,- նշեց ՀՀԿ-ական անդամ Հերմինե Նաղդալյանը։ Հայկական պատվիրակության աշխատանքը բնորոշելու համար տիկին Նաղդալյանը անտեսեց երևանյան 33 աստիճան շոգը և սառնաշունչ օրինակ բերեց՝ «այն նման է այսբերգի». «Ինչպես բոլոր այսբերգները, երևացող մասը փոքր է, իսկ չերևացող մասը մեծ, այդպես էլ մեր աշխատանքը»։ «Եթե Հայաստանում հայկական պատվիրակության լռությունից դժգոհ էին քաղաքական որոշ ուժեր, ապա եվրոպացի պատվիրակները հայտնել են իրենց գոհունակությունը»,- տեղեկացրեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով. «Դա չափազանց նուրբ պահվածք- վարքագիծ էր, Եվրոպայի խորհրդում լինելով՝ այդ միջավայրում մենք համոզվեցինք, որ վարքագիծը ճիշտ է եղել։ Մենք հնարավորություն չտվեցինք թշնամուն վիրավորել մեզ։ Այդ ժամանակ դու չունես անգամ 5 վայրկյան հնարավորություն որևէ ձևով դիրքորոշում արտահայտելու հետագայում, այսինքն` պատասխանել Ալիևին, իսկ նա ամեն կերպ կարող էր արտահայտվել»։