A
A
Ինչո՞ւ են բողոքում դիմորդները (video)
Support A1+!Հունիսի 29-ից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ՙԴիզայն՚ և ՙՀամակարգչային գեղարվեստական նախագծում՚ մասնագիտության գծով որոշ դիմորդների բողոքները: Հիմնականում նրանք բողոքում են, որ քննությունները վիճակահանությամբ չի իրականացվել. այլ տոմսերը բաժանվել են դիմորդներին, որ հարցերը ուղեցույցից չեն եղել, որ նրանց չի տրամադրվել իրենց գծագրերի պատճենը, և որ աշխատանքների վրա տպագրված չի եղել դիմորդի անուն -ազգանունը: ՃՇՀԱՀ-ում ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 28-ին: Առաջին քննությունը եղել է ՙՃարտարապետություն և դիզայն՚ մասնագիտության դիմորդների համար՝ որին մասնակցել է 126 դիմորդ, որից 4-ը դիմել եին քննական հանձնաժողովին ծանոթանալու իրենց աշխատանքներին: