Open news feed Close news feed
A A
Video

Պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ուզում է նկարվել տաքսիստի հետ (video)

Հայ-ռուսական բարեկամության խմբին ռուսները վստահեցրել են, որ ադրբեջանցիներին վաճառվող զենքը չի խաթարի ռուսների հետ մեր բարեկամությունը: ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը շեշտում է. «Ոչ միայն չի կարող խաթարել, ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում չի կարող խաթարել»։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասում է. «Եղել են նաեւ պետական ռուսական պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռազմական բալանսը կանտրալիրույետսյա»։ Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները չեն խաթարել ոչ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, ոչ «Հայռուսգազարդի» լրիվ սեփականաշնորհումը ռուսներին, ոչ ֆորպոստի մասին Բորիս Գրիզլովի, ոչ էլ ռուս քարոզիչ Կիսելյովի հայտարարությունները։