Open news feed Close news feed
A A
Video

Շահագրգռված ենք պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ. Սերժ Սարգսյանի ելույթը (video)

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ: Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր: