Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքականություն

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական վեհաժողովի ընթացքում «Ա1+»-ի վերաբերյալ իրեն որեւէ հարց չի ուղղվել. «ԵԽ-ում նման հարց չի քննարկվել. կոլեգաներիցս ոչ մեկը նման հարց չի բարձրացրել: Հանդիպել եմ 2 դեպարտամենտների ղեկավարների հետ՝ ինձ նման հարց չեն տվել»:

Հովհաննիսյանը նաեւ հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են դիմել Մարդու Իրավունքների եվրոպական դատարան:

Թե ով կլինի Հայաստանը ներկայացնող դատավորը ԵԽ-ում՝ հայտնի կդառնա սեպտեմբերին: Ներկայացվելու է երեք թեկնածու, որոնցից մեկը ԵԽ-ի Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորների կողմից ընտրվելու է դատավոր: Ըստ շրջանառվող լուրերի արդեն իսկ որոշված է, որ Եվրոպական Դատարանում Հայաստանը ներկայացնող առաջին դատավոր նշանակվելու է Սահմանադրական Դատարանի միակ կին անդամ Ալվինա Գյուլումյանը: