A
A
Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ երկկողմ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։