Բացել լրահոսը Փակել լրահոսը
440336413_839929818169135_2789887801648139647_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․
 
Դեսպան Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ: