Բացել լրահոսը Փակել լրահոսը
պուտին-փաշինայն5
A A
Քաղաքականություն

Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ հանդիպմանը կքննարկի կուտակված խնդիրները․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի կուտակված մի շարք խնդիրները, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այդ մասին հայտնում է ИНТЕРФАКС-ը։

«Տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ բովանդակալից, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար»,- հայտարարել է Ուշակովը։

 «Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև», ասել է նա։