Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայտնաբերել են մոլորված 10-ամյա երեխային․ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
 
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ս.-ին (ծնված 2014 թ.) և մոտեցրել ծնողներին:
 
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար: