Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. քաղաքապետարան (տեսանյութ)

 Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված 30 հա տարածքով պուրակ: Աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են: Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները: Կկառուցվեն նոր ճեմուղիներ, ինչպես նաև կայանատեղի՝ նախատեսված շուրջ 180 մեքենայի համար: