Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կատարի ներդրումային գործակալության փոխտնօրենի հետ (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ առկա հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը կարող է լավագույնս ծառայել Ծոցի երկրները Սև Ծովին կապելու երկարաժամկետ նպատակին։ Զրուցակիցները նաև քննարկել են առևտրի, ենթակառուցվածների զարգացման, գյուղատնտեսության և հնարավոր այլ ոլորտներում կատարական ընկերությունների ներգրավվածության մեծացման հարցեր: