Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բնակարանից գողացել էր սառնարան ու լվացքի մեքենա (տեսանյութ)

Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց Մուղնիի մի բնակչուհի. ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել, մտել էին տուն և գողացել սառնարան ու լվացքի մեքենա։
Վնասի չափը 500 հազար դրամի էր։
Նույն օրը Աշտարակի քրեական հետախույզները նաև օպերատիվ տեղեկություն ստացան։ Տեղեկության համաձայն՝ Ներսես Աշտարակեցու փողոցի 30-ամյա մի բնակիչ կատարել էր բնակարանային գողություն, ինչպես նաև ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոց։
Երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին 4 գրամից ավելի կանեփանման զանգված և կաթուցիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը խոստովանեց, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ սառնարանն ու լվացքի մեքենան նույն օրը 60 հազար դրամով վաճառել էր անծանոթ անձի։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։30-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: