Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոստիկաններն ուժով բացեցին Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ)

Ոստիկանները հրմշտելով ցրեցին ցույցը, բացելով ճանապարհը դեպի Վրաստան: Մեքենաները հեռացվեցին ճանապարհից ոստիկանների կողմից :

Տավուշի մարզում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։

Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
Մասնավորապես, քիչ առաջ բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը նաև տեղեկացնում է, որ ոստիկանները բերման են ենթարկում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին Այրումի խաչմերուկի մոտակայքից։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։