Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական

Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են․

Հարգելի՛ ուղևորներ,
 
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։
 
Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։
 
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։